Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կրակ աղ­ջիկ, բա­ռա­ցիո­րեն հա­լեց­նում է սա­ռույ­ցը»

«Կրակ աղ­ջիկ, բա­ռա­ցիո­րեն հա­լեց­նում է սա­ռույ­ցը»
30.10.2020 | 00:34

13-ա­մյա Ա­դե­լյա Պետ­րո­սյա­նը բազ­մա­թիվ հա­յազ­գի տա­ղան­դա­վոր մարդ­կան­ցից մեկն է, ով աշ­խար­հի տար­բեր բե­մե­րում իր ե­լույթ­նե­րով հիաց­նում է հան­րու­թյա­նը: Դե­ռա­տի գե­ղա­սա­հոր­դու­հին հաղ­թել է Ռու­սաս­տա­նի գե­ղա­սահ­քի գա­վա­թի խա­ղար­կու­թյան 3-րդ փու­լում՝ հան­դես գա­լով Ա­րա Գևոր­գյա­նի «Ար­ցախ» հան­րա­հայտ ստեղ­ծա­գոր­ծու­թյան ներ­քո, ո­րը մեր այս ան­հան­գիստ օ­րե­րում մի նոր հմայք ու խորք է ձեռք բե­րել։ Հի­շենք, որ հե­րո­սա­կան Ար­ցա­խը կե­նաց-մա­հու պայ­քա­րի է ե­լել իրենց հա­րա­զատ բնօր­րա­նում իր զա­վակ­նե­րի ապ­րե­լու ի­րա­վուն­քը հեր­թա­կան ան­գամ հաս­տա­տե­լու հա­մար։


Նշենք, որ ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում սա Ա­դե­լյա Պետ­րո­սյա­նի ա­ռա­ջին մր­ցե­լույթն էր։ նրա բե­մե­լի տպա­վո­րու­թյունն այն­քան ազ­դե­ցիկ է ե­ղել, որ հա­ղոր­դա­վա­րը նման գնա­հա­տա­կան է տվել մր­ցե­լույ­թին. «Կրակ աղ­ջիկ, Ա­դե­լյա Պետ­րո­սյա­նը բա­ռա­ցիո­րեն հա­լեց­նում է սա­ռույ­ցը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ